20.08.2024|
11:01
Կեսգիշերի կողմերը, երբ տապն արդեն թողել ա, ու թեթև քամի ա բարձրանում, երբ Նեսոյի քարաբաղնիսից մի կերպ փրկված քաղաքը վերջապես շունչ ա քաշում, ես նստում եմ իմ կախովի բալկոնում՝ սուրճը ձեռիս, ու կանչում եմ քամիներին։ Լսում են, գալիս են, սկսում են շոյել, համբուրել, մազերիս հետ խաղալ, հաճոյանալ, իսկ ես կում-կում սուրճս եմ խմում ու վայելում նրանց սիրախաղը։ Մեկ էլ, որ ներքևում՝ ծառի վրա, ծղրիդը չի սկսում ճռճռալ՝ ճըռռ հա ճըռռ, ճըռռ հա ճըռռ․․․ աչքերս իրան-իրան սկսում են փակվել, ու ոչինչ չի օգնում՝ ո՛չ սուրճը, ո՛չ ծխելը, ո՛չ մտքերը․․․ ճըռռ հա ճըռռ, ճըռռ հա ճըռռ․․․